bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Micah 6
Micah 6
armenian-nea
1
Լսե՛ք սա, որ Տերն ասաց. «Վե՛ր կաց և դա՛տ արա լեռների հետ, և բլուրները թող լսեն քո ձայնը։
2
Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։
3
«Իմ ժողովո՛ւրդ, ի՞նչ եմ արել քեզ կամ ինչո՞վ եմ տրտմեցրել քեզ կամ ինչո՞վ եմ նեղացրել քեզ, ինձ պատասխա՛ն տուր։
4
Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
5
Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։
6
Ինչո՞վ շտապեմ Տիրոջ մոտ. կապավինեմ իմ բարձրյալ Աստծուն. թե՞ շտապեմ նրա մոտ ողջակեզներով և տարեկան հորթերով։
7
Եթե այդպես լինի, Տերը կընդունի՞ հազարավոր խոյեր կամ բյուրավոր պարարտ նոխազներ, թե՞ ամբարշտությունների պատճառով տամ իմ անդրանիկները և իմ միջի պտուղը՝ իմ անձի մեղքերի համար։
8
Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։
9
Տիրոջ ձայնը կհնչի քաղաքի վրա և կփրկի նրա անունից երկյուղածներին։ «Լսի՛ր, ա՛զգ, ո՞վ է հանդերձավորելու քաղաքը,
10
եթե ոչ հուրը և անօրենի տունը, որ գանձում է անօրեն գանձեր անիրավության հպարտությամբ։
11
Եվ կլինի՞, որ անօրենն արդարանա կաշառքով ու նենգության կշեռքի պայուսակով.
12
ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։
13
Ես կործանումով հարվածեցի քեզ քո մեղքերի համար։
14
Դու կուտես և չես հագենա. մերժեցի քեզ. կբռնվես և չես ազատվի, և ովքեր որ ազատվեն, սրի կմատնվեն։
15
Դու կսերմանես, բայց չես հնձի, ձեթ կքամես, բայց չես օծվի յուղով, և գինի, բայց գինի չես խմի։ Կվերանան իմ ժողովրդի անօրենները
16
և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։
← Chapter 5
Chapter 7 →