bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Micah 7
Micah 7
armenian-nea
1
Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝ այգեկութի ժամանակ, և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՜յ իմ անձին,
2
որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։
3
Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։
4
Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։
5
Մի՛ հավատացեք սիրելիներին և մի՛ ապավինեք իշխաններին, և զգո՛ւյշ եղիր քո կողակցից՝ նրան ինչ-որ բան պատմելու.
6
որովհետև որդին անարգում է հորը, և դուստրը կելնի իր մոր դեմ, հարսը՝ իր սկեսրոջ դեմ, և մարդու թշնամին իր ընտանիքը կլինի։
7
Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։
8
Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
9
Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։
10
Եվ ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը՝ ճանապարհի վրա։
11
Աղյուսի ծեփի օրը. այդ օրը կլինի քո կործանումը, և կմերժի քո օրենքները։
12
Այդ օրը քո քաղաքները կենթարկվեն ասորեստանցիների պաշարման և ավարին, իսկ քո ամուր քաղաքները՝ բաժանման, Ծուրից մինչև գետը, ծովից մինչև ծով և լեռից մինչև լեռ։
13
Եվ երկիրը կկործանվի իր բնակիչներով հանդերձ՝ նրանց գործերի պտղի պատճառով։
14
Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։
15
Եվ եգիպտացիների երկրից քո ելքի օրերի նման հրաշքներ ցույց կտամ նրանց։
16
Հեթանոսները կտեսնեն ու կամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքները կդնեն իրենց բերաններին, և նրանց ականջները կխլանան։
17
Կլիզեն հողը, ինչպես օձերը, որ սողում են երկրի վրա, կխռովվեն իրենց պաշարման մեջ և կզարհուրեն Տիրոջից՝ մեր Աստծուց, և կվախենան քեզնից։
18
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
19
Կդառնա ու կգթա մեզ, կընկղմի մեր մեղքերը և ծովի խորքերը կնետի մեր բոլոր անօրենությունները։
20
Ճշմարտություն կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։
← Chapter 6