bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Micah 5
Micah 5
armenian-nea
1
«Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, Հուդայի հազարավորների մեջ սակավաթիվ ես լինելու. ինձ համար քեզնից պիտի ելնի մեկը՝ Իսրայելի իշխան լինելու, և նրա ելքն աշխարհի օրերի սկզբից է։
2
Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
3
Եվ կկանգնի, կտեսնի և կհովվի իր հոտը Տիրոջ զորությամբ, և կհաստատվեն Տիրոջ՝ իրենց Աստծու անվան փառքի մեջ, քանի որ այժմ մեծարվելու են մինչև երկրի ծայրերը,
4
և խաղաղություն կլինի նրա համար. երբ ասորեստանցին գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր աշխարհը, նրա դեմ յոթ հովիվ և ութ առաջնորդ մարդիկ կելնեն։
5
Եվ սրով կհովվեն ասորեստանցուն և Նեբրովթի երկիրը՝ իր պատնեշի մեջ, և կփրկի քեզ ասորեստանցուց, երբ գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր սահմաններին։
6
«Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն Տիրոջից ընկած ցողի պես և ինչպես գառները սիզախոտի վրա, որպեսզի ո՛չ մեկը հավաքի, ո՛չ էլ մնա մարդկանց որդիների մեջ։
7
Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։
8
Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։
9
Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- քո միջից կվերացնեմ քո երիվարները և կորստյան կմատնեմ քո կառքերը,
10
կվերացնեմ քո երկրի քաղաքները և կկործանեմ քո բոլոր ամրոցները,
11
քո ձեռքից կվերացնեմ քո բոլոր կախարդությունները, և գուշակներ չեն լինի քո մեջ։
12
Քո միջից կջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, և այլևս չես երկրպագի քո ձեռակերտներին։
13
Կոչնչացնեմ քո պաշտամունքային փայտե սյուները քո միջից և կկործանեմ քո քաղաքները,
14
բարկությամբ ու ցասումով վրեժխնդիր կլինեմ ազգերից, քանի որ չլսեցին»։
← Chapter 4
Chapter 6 →