bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 47
Psalms 47
Armenian Eastern Bible 1994
1
Կորխի որդիների երկուշաբթի օրուայ օրհնութեան սաղմոսը
2
Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ մեր Աստծու քաղաքում, իր սուրբ լերան վրայ։
3
Մեծ ցնծութեամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ,ցնծում են Սիոնի լեռները, հիւսիսային կողմերը, մեծ թագաւորի քաղաքը։
4
Աստուած յայտնւում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց։
5
Ահա երկրի թագաւորութիւնները հաւաքուեցին ու միասին եկան անցան։
6
Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան, խռովուեցին ու սասանուեցին։
7
Այնտեղ դողը բռնեց նրանց եւ երկունքը, ինչպէս ծննդաբերութեան ժամանակ։
8
Սաստիկ հողմով նա պիտի փշրի նաւերը Թարսիսում։
9
Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք Զօրութիւնների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստուած դրա հիմքերը գցեց յաւիտեան։
10
Ստացանք ողորմութիւնդ, Աստուա՛ծ, քո ժողովրդի մէջ։
11
Ինչպէս որ անունդ է, այնպէս էլ օրհնութիւնդ է ողջ տիեզերքում, եւ քո աջը լի է արդարութեամբ։
12
Տէ՛ր, քո արդարադատութեամբ թող ուրախանայ լեռը Սիոնի եւ ցնծան դուստրերը Յուդայի երկրի։
13
Պտտուեցէ՛ք Սիոնի շուրջը, շրջանն արէք նրա եւ պատեցէ՛ք նրա աշտարակները։
14
Թող ձեր սրտերը կապուեն նրա ամրութիւններին, զննեցէ՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մէկ ուրիշ սերնդի։
15
Սա է Աստուածը, մեր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ սա պիտի հովուի մեզ մինչեւ յաւիտենութիւն։
← Chapter 46
Chapter 48 →