bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 48
Psalms 48
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը
2
Լսեցէ՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրէք բոլորդ, որ բնակւում էք աշխարհում,
3
երկրածիննե՛ր եւ մարդկա՛նց որդիներ, ե՛ւ մեծամեծներ, ե՛ւ տնանկներ։
4
Բերանս իմաստութիւն պիտի խօսի, եւ սրտիս խորհուրդը՝ խոհեմութիւն։
5
Առակներին պիտի ականջ դնեմ եւ օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից։
6
Ինչո՞ւ արդեօք վախենամ չար օրերին, երբ կեանքիս անօրէնութիւններն ինձ պաշարեցին։
7
Իրենց կարողութեան վրայ յոյս դնողները պարծենում են իրենց մեծ հարստութեամբ։
8
Եղբայրն իր եղբօրը չի փրկի, ոչ էլ մարդը կը փրկի նրան. նա փրկանք չի տայ Աստծուն,
9
ոչ էլ իր հոգու փրկանքը։
10
Յաւիտեա՛ն ջանք թափի՛ր, եւ դու կ՚ապրես անվերջ ու ապականութիւն չես տեսնի։
11
Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կը կորչեն նաեւ անզգամներն ու անմիտները՝ իրենց հարստութիւնը
12
Նրանց գերեզմանը յաւիտեան իրենց տունը կը լինի, եւ սերնդից սերունդ՝ իրենց օթեւանը. նրանց հողերը կը կոչուեն իրենց
13
Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց։
14
Այս է ճանապարհը նրանց գայթակղութեան, որին յետոյ իրենց բերանով հաւանութիւն պիտի տան։
15
Ոչխարների պէս դժոխքի պիտի մատնուեն, ու մահը պիտի հովուի նրանց, եւ առաւօտեան արդարները պիտի նրանց տիրեն։ Նրանց
16
Սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստուած կը փրկի իմ հոգին։
17
Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, եւ մեծանում է փառքը նրա տան,
18
քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղուի։
19
Նրա անձը կ՚օրհնուի իր կենդանութեան ժամանակ, եւ քեզ շնորհակալ կը լինի, երբ բարիք գործես նրան։
20
Նա կը միանայ իր նախնիների սերնդին, մինչեւ յաւիտենութիւն լոյսը չի տեսնի։
21
Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց։
← Chapter 47
Chapter 49 →