bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 46
Psalms 46
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ Կորխի որդիների մասին.սաղմոս Դաւթի
2
Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկէք, ցնծութեան աղաղակով դիմեցէ՛ք Աստծուն։
3
Տէրը բարձրեալ եւ ահարկու է, մեծ թագաւոր է ամբողջ երկրի վրայ։
4
Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց, եւ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։
5
Ընտրեց մեզ համար որպէս ժառանգութիւն իրեն՝ Յակոբի վայելչութիւնը, որին նա սիրեց։
6
Աստուած բարձրացաւ օրհնութեամբ, եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով։
7
Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցէք մեր թագաւորին, սաղմո՛ս երգեցէք։
8
Ամբողջ երկրի մեծ թագաւորն Աստուած է, սաղմո՛ս երգեցէք նրան իմաստութեամբ։
9
Աստուած թագաւորեց հեթանոսների վրայ, Աստուած բազմեց իր սրբութեան գահին։
10
Ժողովուրդների իշխանները հաւաքուեցին Աբրահամի Աստծու մօտ, քանզի Աստծու զօրութիւնները շատ բարձրացան երկրից։
← Chapter 45
Chapter 47 →