bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 147
Psalms 147
Armenian Eastern Bible 1994
1
Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղէմ, եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,
2
քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց,եւ որդիներիդ օրհնեց քո մէջ։
3
Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց,եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ։
4
Նա երկիր է ուղարկում խօսքերն իր,եւ արագ սլանում են պատգամները նրա։
5
Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ,եւ մառախուղը ցանում փոշու պէս։
6
Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ.ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։
7
Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք.փչում են հողմերը, եւ հոսում ջրերը։
8
Իր խօսքը յայտնում է Յակոբին, իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին։
9
Տէրն այսպէս չվարուեց բոլոր ազգերի հետ,եւ իր դատաստանները նրանց չյայտնեց։
← Chapter 146
Chapter 148 →