bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 148
Psalms 148
Armenian Eastern Bible 1994
1
Օրհնեցէ՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցէ՛ք նրան բարձունքներից։
2
Օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցէ՛ք նրան, նրա բոլո՛ր զօրութիւններ։
3
Օրհնեցէ՛ք նրան, արեգա՛կ եւ լուսի՛ն, օրհնեցէ՛ք նրան, բոլո՛ր աստղեր եւ լոյս։
4
Օրհնեցէ՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, եւ ջրե՛ր՝ որ վեր էք երկնքից։
5
Օրհնեցէ՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ եւ դրանք ստեղծուեցին, նա հրամայեց՝ եւ դրանք հաստատուեցին։
6
Նա կարգեց դրանք յաւիտեանս յաւիտենից.կարգ սահմանեց, եւ այն չի խախտւում։
7
Օրհնեցէ՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր եւ բոլո՛ր անդունդներ։
8
Հուր եւ կարկուտ, ձիւն եւ սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ նրա խօսքն էք կատարում,
9
լեռնե՛ր եւ բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր եւ բոլո՛ր մայրիներ,
10
գազաննե՛ր եւ ամէն տեսակ անասուննե՛ր, սողուննե՛ր եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուննե՛ր,
11
երկրի թագաւորնե՛ր՝ զօրքերով հանդերձ, իշխաննե՛ր եւ երկրի բոլո՛ր դատաւորներ,
12
երիտասարդնե՛ր ու կոյսե՛ր, ծերե՛ր ու մանուկնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։
13
Փառաւորուեց միայն նրա՛ անունը.երկնքում ու երկրի վրայ է վեհութիւնը նրա։
14
Տէրը բարձրացնում է եղջիւրն իր ժողովրդի. օրհնութի՜ւն նրա բոլոր սրբերին՝ որդիներին Իսրայէլի, այն ժողովրդին, որ մօտ է
← Chapter 147
Chapter 149 →