bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 146
Psalms 146
Armenian Eastern Bible 1994
1
Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն։
2
Տէրը կառուցում է Երուսաղէմը,եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին։
3
Բժշկում է բեկեալ սրտերը,եւ կապում բոլոր վէրքերը նրանց։
4
Նա հաշւում է աստղերի բազմութիւնը,եւ կոչում բոլորն իրենց անուններով։
5
Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը, նրա իմաստութիւնը սահման չունի։
6
Տէրն ընդունում է հեզերին,եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին։
7
Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ, սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։
8
Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրեւն իր, լեռներում խոտ աճեցրեցեւ բանջար՝ մարդկանց կարիքների
9
Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն։
10
Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է,ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում,
11
այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ։
← Chapter 145
Chapter 147 →