bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 145
Psalms 145
Armenian Eastern Bible 1994
1
Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի
2
Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ. պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ։
3
Յոյս մի՛ դրէք իշխանների՝ մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ։
4
Երբ դուրս գայ նրանց հոգին,նրանք կրկին հող կը դառնան, եւ նոյն օրը նրանց բոլոր մտածումները կ՚անհետանան։
5
Երանի՜ նրան, ում օգնականը Յակոբի Տէր Աստուածն է, եւ ում յոյսը Տէր Աստծու վրայ է,
6
Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մէջ եղած ամէն ինչ,
7
Նա, որ յաւիտեան պահպանում է ճշմարտութիւնը,եւ զրկեալներին արդարութիւն շնորհում. Տէրը հաց է տալիս քաղցածներինեւ
8
Տէրը բացում է կոյրերի աչքերը, Տէրը ոտքի է կանգնեցնում գլորուածներին։Սիրում է Տէրն արդարներին։
9
Տէրը պահպանում է պանդուխտներին, Տէրն ընդունում է որբերին ու այրիներին,եւ կործանում ճանապարհներն ամբարիշտների։
10
Յաւէտ պիտի թագաւորի Տէրը, քո Աստուածը, Սիո՛ն, սերնդից սերունդ։
← Chapter 144
Chapter 146 →