bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 76
Psalms 76
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Աստուած յայտնի է Յուդայի մէջ. նորա անունը մեծ է Իսրայէլի մէջ։
2
Եւ Սաղէմի մէջ է նորա խորանը. եւ նորա բնակարանը՝ Սիօնի մէջ.
3
Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը՝ վահանը, սուրը եւ կռիւը։ (Սէլա։)
4
Դու լուսաւոր ես՝ աւելի փառաւոր քան յափշտակութեան սարերը։
5
Սրտով զօրաւորները աւար եղան. ննջեցին իրանց քնովը. եւ զօրութեան ամեն մարդիկը չգտան իրանց ձեռքերը։
6
Ով Յակոբի Աստուած, քո սաստելուցը քնով թմրեցան կառքերը եւ ձիանքը։
7
Դու ահաւոր ես, ով Տէր, ո՞վ կկանգնի քո առաջին քո բարկութեան ժամանակին։
8
Դու երկնքիցը լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է եւ լուռ կենում,
9
Երբոր Աստուած վեր է կենում դատաստան անելու որ երկրի ամեն խեղճերը փրկէ։ (Սէլա։)
10
Որովհետեւ մարդկանց բարկութիւնը քեզ համար փառք կդառնայ. աւելորդ բարկութիւնը գօտիի պէս կկապես։
11
Ուխտ դրէք եւ կատարեցէք ձեր Տէր Աստուծուն. ամենքը՝ որ նորա չորս կողմովն են, թող ընծայ բերեն Ահաւորին։
12
Որ նա կոտրում է իշխանների հոգին. եւ ահաւոր է երկրի թագաւորների վերայ։
← Chapter 75
Chapter 77 →