bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 75
Psalms 75
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Գոհանում ենք քեզանից, ով Աստուած, գոհանում ենք, եւ քո անունը մօտ է. քո հրաշքները պատմում են։
2
Երբոր պատշաճ ժամանակ կունենամ, ուղիղ կդատեմ ես։
3
Երկիրը եւ նորա ամեն բնակիչները մաշուեցան. ես նորա սիւները կհաստատեմ։ (Սէլա։)
4
Ասեցի յիմարներին. Յիմարութիւն մի գործէք. եւ ամբարիշտներին. Եղջիւր մի բարձրացնէք.
5
Ձեր եղջիւրը դէպի բարձրը մի բարձրացնէք. հաստ վզով մի խօսիք։
6
Որովհետեւ բարձրանալը ոչ արեւելքիցն է եւ ոչ արեւմտքիցը՝ եւ ոչ անապատիցը։
7
Բայց Աստուած է դատաւոր. սորան խոնարհեցնում է եւ նորան բարձրացնում։
8
Որովհետեւ բաժակ կայ Տիրոջ ձեռքումը. եւ գինին պղտորութիւնով լցուած եփում է. եւ նա թափում է նորանից. բայց իրաւի երկրի ամեն ամբարիշտները նորա մրուրները պիտի քամեն՝ խմեն։
9
Բայց ես յաւիտեան կպատմեմ. սաղմոս կասեմ Յակոբի Աստուծուն։
10
Եւ ամբարիշտների ամեն եղջիւրները կփշրեմ. արդարների եղջիւրները կբարձրանան։
← Chapter 74
Chapter 76 →