bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 77
Psalms 77
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Իմ ձայնը դէպի Աստուած է, եւ ես կանչում եմ. եւ իմ ձայնը դէպի Աստուած է, եւ նա կլսէ ինձ։
2
Իմ նեղութեան օրումը Տիրոջն եմ խնդրում. իմ ձեռքը գիշերումը մեկնած է եւ չէ թուլանում. իմ անձը չէ կամենում մխիթարուիլ։
3
Յիշում եմ Տիրոջը եւ անհանգիստ եմ. միտք եմ անում եւ հոգիս նուաղում է. (Սէլա։)
4
Իմ աչքերի արտեւանունքը արթուն ես պահում. խռովուած եմ եւ չեմ կարող խօսիլ։
5
Մտածում եմ առաջուան օրերը՝ յաւիտենից եղած տարիները։
6
Յիշում եմ գիշերումը իմ երգելը. խօսում եմ իմ սրտի հետ եւ հոգիս քննութիւն է անում։
7
Մի՞թէ Տէրը յաւիտեան դէն կգցէ, եւ այլեւս քաղցրութիւն չի՞ ցոյց տալ։
8
Մի՞թէ յաւիտեան կվերջանայ նորա ողորմութիւնը, եւ նորա խօսքը կպակասի՞ ազգից մինչեւ ազգ։
9
Մի՞թէ մոռացաւ Աստուած շնորհք ցոյց տալ. մի՞թէ բարկութիւնով արգիլեց իր ողորմութիւնը։ (Սէլա։)
10
Բայց ես ասում եմ՝ սա իմ ցաւն է. փոխելը Բարձրելոյն ձեռքին է։
11
Յիշում եմ Տիրոջ գործերը. որովհետեւ յիշում եմ քո հրաշքները յաւիտենից։
12
Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները։
13
Ով Աստուած, քո ճանապարհը սրբութեան մէջ է. ո՞ր աստուած է մեծ ինչպէս Աստուած։
14
Դու ես Աստուած որ հրաշք ես անում. դու ցոյց տուիր քո զօրութիւնը ժողովուրդների մէջ։
15
Դու քո բազկովը փրկեցիր քո ժողովրդին՝ Յակոբի եւ Յովսէփի որդկանցը։ (Սէլա։)
16
Տեսան քեզ ջուրերը, ով Աստուած, տեսան քեզ ջուրերը եւ դողացին. եւ անդունդները սարսափեցան։
17
Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին եւ քո նետերը գնացին։
18
Քո որոտմունքի գոռոցը երկնքի պտոյտներումն՝՝ էր. փայլատակմունքը լուսաւորեցին աշխարհքը. երկիրը դղրդաց եւ դողաց։
19
Քո ճանապարհը ծովումն էր, եւ քո շաւիղները շատ ջրերի մէջ, եւ քո հետքերը չյայտնուեցան։
20
Ոչխարի հօտի պէս առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսէսի եւ Ահարօնի ձեռովը։
← Chapter 76
Chapter 78 →