bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 57
Psalms 57
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. եւ ես քո թեւերի շուքին կյուսամ մինչեւ որ չարիքն անցնին։
2
Ես Բարձրեալ Աստուծուն եմ կանչում. այն Աստուծուն որ ինձ բարի է անում։
3
Նա կուղարկէ երկնքիցը եւ կփրկէ ինձ. նա ամօթ կանէ նորան որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։) Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։
4
Իմ անձը առիւծների մէջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ նորանց լեզուները՝ սրած թուր։
5
Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. քո փառքն ամեն երկրի վերայ լինի։
6
Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհուած էր. փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը։ (Սէլա։)
7
Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. երգով կօրհնեմ եւ սաղմոս կասեմ։
8
Զարթնիր, իմ փառք. զարթնիր, սաղմոսարան եւ քնար. ես կզարթնանամ կանուխ առաւօտանց։
9
Կգոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. սաղմոս կասեմ քեզ ազգերի մէջ։
10
Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
11
Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. քո փառքը ամեն երկրի վերայ։
← Chapter 56
Chapter 58 →