bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 58
Psalms 58
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Իրաւի՞ մունջ արդարութիւն կխօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք։
2
Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ։
3
Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները։
4
Նորանց թոյնը նման է օձի թոյնի. ինչպէս խուլ իժ, որ իր ականջը խփում է,
5
Որ չլսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է։
6
Ով Աստուած, փշրիր նորանց ատամները իրանց բերանումը. եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր։
7
Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած։
8
Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չտեսնան։
9
Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չիմացած՝ թէ հումը թէ այրուածը, մրրկիցը տարուին։
10
Արդարն ուրախ կլինի երբոր վրէժխնդրութիւնը կտեսնէ. իր ոտները կլուանայ ամբարշտի արիւնովը։
11
Եւ մարդիկ կասեն. Իրաւի որ վարձք կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ դատաւոր երկրի վերայ։
← Chapter 57
Chapter 59 →