bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 56
Psalms 56
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Աստուած, ողորմիր ինձ. որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։
2
Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։
3
Ինչ օր որ վախենամ՝ քեզ կյուսամ։
4
Աստուծով կգովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կանէ ինձ մարմինը։
5
Ամեն օր ծռում եմ խօսքերս. նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։
6
Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. որովհետեւ սպասում են իմ անձին։
7
Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կլինի նորանց. բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։
8
Իմ թափառիլը դու համարում ես. իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։
9
Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կդառնան քեզ կանչած օրս. այս ես գիտեմ որ Աստուած ինձ հետ է։
10
Աստուծով կգովեմ նորա խօսքը. Տէրով կգովեմ նորա խօսքը։
11
Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. ի՞նչ կանէ ինձ մարդը։
12
Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. գոհութեան պատարագներ կմատուցանեմ քեզ։
13
Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։
← Chapter 55
Chapter 57 →