bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 53
Psalms 53
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ Աստուած չկայ. նորանք ապականուեցան եւ գարշելի անօրէնութիւն արին. ոչ ով չկայ որ բարին անէ։
2
Աստուած երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ թէ կլինի՞ արդեօք մէկ իմաստուն՝ որ Աստուծուն խնդրէ։
3
Ամենքը ետ քաշուեցան եւ միասին անպիտանացան, բարի գործող չկայ, մէկն էլ չկայ։
4
Մի՞թէ չեն իմանում անօրէնութիւն գործողները, որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կուտեն, եւ Աստուծուն չեն կանչում։
5
Այնտեղ վախենում են վախով՝ ուր որ վախ չկայ, որովհետեւ Աստուած քեզ պատողների ոսկորները ցրվում է. դու ամօթ ես անում նորանց. որովհետեւ Աստուած դէն է գցում նորանց։
6
Ո՜հ թէ Սիօնիցը գար Իսրայելի փրկութիւնը. երբոր Աստուած իր ժողովրդի գերութիւնը դարձնէ, այն ժամանակ Յակոբը կցնծայ ու Իսրայէլն ուրախ կլինի։
← Chapter 52
Chapter 54 →