bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 54
Psalms 54
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Աստուած, քո անունովն ազատիր ինձ. եւ քո զօրութիւնովն իրաւունք արա ինձ։
2
Ով Աստուած, լսիր իմ աղօթքը. ականջ դիր իմ բերնի խօսքերին։
3
Որովհետեւ օտարները վեր կացան ինձ վերայ, եւ զօրաւորները խնդրում են իմ անձը, նորանք Աստուծուն չեն դնում իրանց աչքի առաջին. (Սէլա։)
4
Ահա Աստուած իմ օգնականն է. Տէրը պահպանում է իմ անձը։
5
Նա չարը կդարձնէ իմ թշնամիների վերայ. քո ճշմարտութիւնովը կորցրու նորանց.
6
Ես յօժար կամքով պատարագ կմատուցանեմ քեզ եւ քո անունը կգովեմ, ով Տէր, որովհետեւ բարի է։
7
Որովհետեւ դու ամեն նեղութիւնից փրկում ես ինձ. եւ իմ աչքը ուրախութիւնով նայում է իմ թշնամիների վերայ։
← Chapter 53
Chapter 55 →