bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 52
Psalms 52
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ի՞նչ ես պարծենում չարութիւնով, ով բռնաւոր. Աստուծոյ ողորմութիւնը ամեն օր կայ։
2
Քո լեզուն չարութիւն է հնարում, ինչպէս սուր ածելի նենգութիւն է գործում։
3
Դու չարն աւելի ես սիրում քան թէ բարին, սուտը՝ աւելի քան թէ ճշմարտութիւն խօսելը։ (Սէլա։)
4
Դու ամեն կորուստ բերող խօսքը եւ նենգաւոր լեզուն ես սիրում։
5
Աստուած էլ կկործանէ քեզ յաւիտեան. կխլէ եւ կհանէ քեզ քո բնակարանիցը. եւ քո արմատը կենդանեաց երկրիցը. (Սէլա։)
6
Եւ արդարները կտեսնեն եւ կվախենան, եւ նորա վերայ կծիծաղեն։
7
Ահա այն մարդը՝ որ Աստուծուն իրան զօրութիւն չարաւ, այլ իր մեծ հարստութեանը յուսացաւ եւ իր չարութիւնովը զօրացաւ։
8
Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից։
9
Ես քեզ պիտի գովեմ յաւիտեան, որ դու այս արիր. եւ քո անունիդ սպասեմ. որովհետեւ բարի է քո սրբերի առաջին։
← Chapter 51
Chapter 53 →