bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 51
Psalms 51
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։
2
Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։
3
Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։
4
Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի. որ դու արդար լինիս քո խօսքերումը, եւ մաքուր լինիս քո դատաստանումը։
5
Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։
6
Ահա դու սիրում ես ճշմարտութիւնը երիկամունքներում. եւ ծածուկ տեղը իմաստութիւն կսովորեցնես ինձ։
7
Սրբիր ինձ զոպայով՝ եւ ես մաքուր կլինիմ. լուա ինձ՝ եւ ձիւնից սպիտակ կլինիմ։
8
Լսել տուր ինձ ցնծութիւն եւ ուրախութիւն. թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր։
9
Երեսդ թագցրու իմ մեղքերիցը, եւ իմ բոլոր անօրէնութիւնները ջնջիր։
10
Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։
11
Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից։
12
Դարձեալ տուր ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ կամաւոր հոգովը հաստատիր ինձ։
13
Ապա անօրէններին կսովորեցնեմ քո ճանապարհները. եւ մեղաւորները ետ կդառնան քեզ մօտ։
14
Փրկիր ինձ արիւնիցը, ով Աստուած՝ իմ փրկութեան Աստուածը. եւ իմ լեզուն կփառաբանէ քո արդարութիւնը։
15
Տէր, բաց արա իմ շրթունքները. եւ իմ բերանը կպատմէ քո գովութիւնը։
16
Որովհետեւ դու պատարագ չես ուզում. եթէ ոչ՝ ես կտայի քեզ. եւ ողջակէզներին չես հաւանում։
17
Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։
18
Բարի արա Սիօնին քո քաղցրութիւնովը. Երուսաղէմի պարիսպները շինիր։
19
Այն ժամանակ հաճոյ կլինին քեզ արդարութեան պատարագները՝ ողջակէզներն ու մատաղները. այն ժամանակ արջառներ կմատուցանեն քո սեղանի վերայ։
← Chapter 50
Chapter 52 →