bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 29
Psalms 29
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
2
Տուէք Տիրոջը իր անունի փառքը. երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։
3
Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։
4
Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։
5
Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը։
6
Եւ նորանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ։
7
Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։
8
Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը։
9
Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։
10
Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. եւ Տէրը թագաւոր կնստի յաւիտեան։
11
Տէրը զօրութիւն կտայ իր ժողովրդին. Տէրը կօրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։
← Chapter 28
Chapter 30 →