bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 28
Psalms 28
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէր, դէպի քեզ եմ կանչում. իմ Վէմ, լուռ մի կենար ինձանից. որ չլինի թէ դու ինձանից լուռ կենաս, եւ ես գերեզմանի մէջ մտնողներին նմանիմ։
2
Լսիր իմ աղաչանքի ձայնը՝ ես դէպի քեզ աղաղակելիս, երբոր իմ ձեռքը բարձրացնեմ դէպի քո սուրբ խորանը։
3
Մի կորցնիր ինձ ամբարիշտների հետ եւ անօրէնութիւն գործողների հետ, որ իրանց ընկերների հետ խաղաղութիւն են խօսում, բայց նորանց սրտերումը չարութիւն կայ։
4
Տուր նորանց իրանց գործքերի պէս եւ իրանց վարքերի չարութեան պէս՝ իրանց ձեռքի գործքերի պէս տուր նորանց. իրանց հատուցումը դարձրու նորանց։
5
Որովհետեւ միտք չեն դնում Տիրոջ գործքերին, եւ ոչ նորա ձեռքի գործքերին. նա կկործանէ նորանց եւ էլ չի շինիլ։
6
Օրհնեալ է Տէրը, որ լսում է իմ աղաչանքի ձայնին։
7
Տէրն է իմ զօրութիւնը եւ իմ վահանը. իմ սիրտը նորան է յուսացել, եւ նա ինձ օգնութիւն եղաւ. իմ սիրտը ցնծում է եւ ես իմ օրհնութիւնովը փառաբանում եմ նորան։
8
Տէրն իր ժողովրդի զօրութիւնն է. նա է փրկութեան զօրութիւնը իր օծեալին համար։
9
Փրկիր քո ժողովուրդը, եւ օրհնիր քո ժառանգութիւնը, եւ արածացրու նորանց, եւ բարձրացրու նորանց մինչեւ յաւիտեան։
← Chapter 27
Chapter 29 →