bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 30
Psalms 30
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ես բարձրացնում եմ քեզ. ով Տէր, որ ազատեցիր ինձ, եւ իմ թշնամիներին չուրախացրիր ինձ վերայ։
2
Ով Տէր՝ իմ Աստուած, ես դէպի քեզ աղաղակեցի, եւ դու բժշկեցիր ինձ։
3
Տէր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մէջ մտնողներիցը։
4
Սաղմոս ասեցէք Տիրոջը, ով նորա սուրբեր, եւ փառաբանեցէք նորա սրբութեան յիշատակը։
5
Որովհետեւ նորա բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն։
6
Ես ասեցի իմ յաջողութիւնումը՝ թէ տեղիցս չեմ շարժուիլ յաւիտեան։
7
Տէր, քո հաճութիւնովն իմ սարը զօրաւոր արիր, բայց երբոր երեսդ թագցրիր՝ ես շփոթուեցի։
8
Տէր, դէպի քեզ եմ աղաղակում. եւ Տիրոջն եմ աղաչում։
9
Ի՞նչ օգուտ կայ իմ արիւնիցը՝ որ ես կորուստն ընկնեմ. մի՞թէ հողը կգոհանայ քեզանից եւ քո ճշմարտութիւնը կպատմէ՞։
10
Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։
11
Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։
12
Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չկենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կգոհանամ քեզանից։
← Chapter 29
Chapter 31 →