bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 143
Psalms 143
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Տէր, լսիր իմ աղօթքը. ականջ դիր իմ աղաչանքին. պատասխանիր ինձ քո ճշմարտութիւնովը եւ քո արդարութիւնովը։
2
Եւ դատաստանի մի մտնիր քո ծառայի հետ. որովհետեւ ոչ մէկ կենդանի չի արդարանալ քո առաջին։
3
Որովհետեւ թշնամին հալածում է իմ անձը, նա կեանքս վայր է գցում գետինը եւ ինձ նստեցնում է խաւարի մէջ ինչպէս որ առաջուց մեռածները։
4
Եւ իմ հոգին մաշուած է ինձանում, իմ սիրտն աւերուած է ինձանում։
5
Ես յիշում եմ առաջի օրերը. մտածում եմ քո բոլոր գործերի վերայ. խորհում եմ քո ձեռքերի գործքի վերայ։
6
Ձեռքերս տարածում եմ դէպի քեզ. իմ անձը չոր երկրի պէս ծարաւ է քեզ։ (Սէլա։)
7
Շուտ արա, լսիր ինձ, Տէր. հոգիս մաշվում է. երեսդ մի ծածկիր ինձանից, որ գերեզմանի մէջ իջնողներին չնմանիմ։
8
Առաւօտը լսել տուր ինձ քո ողորմութիւնը. որ քեզ եմ յուսացել. ինձ ցոյց տուր այն ճանապարհը որ պիտի գնամ նորանում, որովհետեւ դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
9
Տէր, փրկիր ինձ իմ թշնամիներիցը. ես քեզ եմ ապաւինել։
10
Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը. քո բարի հոգին թող առաջնորդէ ինձ դէպի ուղիղ երկիր։
11
Տէր, քո անունի համար ապրեցրու ինձ. քո արդարութեան համար հանիր իմ անձը նեղութիւնից։
12
Եւ քո ողորմութիւնովը սատկեցրու իմ թշնամիներին եւ կորցրու իմ անձի բոլոր նեղիչներին. որովհետեւ ես քո ծառան եմ։
← Chapter 142
Chapter 144 →