bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 142
Psalms 142
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ես իմ ձայնով դէպի Տէրն եմ աղաղակում. իմ ձայնովը Տիրոջն եմ աղաչում։
2
Իմ հառաչանքը թափում եմ նորա առաջին. իմ նեղութիւնը պատմում եմ նորա առաջին։
3
Երբոր հոգիս մաշվում է ինձանում, դու ճանաչում ես այն ժամանակ իմ գնացքը. այն ճանապարհումը, որ գնում եմ, որոգայթ լարեցին ինձ համար։
4
Նայիր աջ կողմին եւ տես. մէկը չկայ որ ինձ ճանաչէ. ապաստանը կորաւ ինձանից. մէկը չկայ որ իմ անձի համար հոգս անէ։
5
Տէր, դէպի քեզ եմ աղաղակում եւ ասում. Դու ես իմ յոյսը՝ իմ բաժինը կենդանեաց երկրումը։
6
Նայիր դէպի իմ աղաղակը, որ շատ խեղճ եմ. փրկիր ինձ իմ հալածիչներիցը որ ինձանից զօրաւոր են։
7
Իմ անձը հանիր բանտիցը որ գոհանամ քո անունիցը. արդարները կպատեն ինձ, երբոր ինձ բարութիւն անես։
← Chapter 141
Chapter 143 →