bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 144
Psalms 144
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Օրհնեալ է Տէրը՝ իմ Վէմը, որ սովորեցնում է իմ ձեռքերը կռիւ անելու եւ իմ մատները պատերազմելու։
2
Ով իմ ողորմութիւն եւ ապաւէն, իմ օգնական եւ փրկիչ. իմ պահապան, որին ես յուսացած եմ, որ հնազանդեցնում է իմ ժողովուրդն իմ ձեռքի տակ։
3
Տէր, ի՞նչ է մարդը որ նորան ճանաչես. եւ մարդի որդին որ ուշ դնես նորան։
4
Մարդը նման է ունայնութեան, նորա օրերը անցնող շուքի պէս են։
5
Տէր, խոնարհեցրու երկինքդ եւ իջիր. մօտեցիր սարերին՝ եւ նորանք կծխեն։
6
Փայլատակիր փայլատակով եւ ցրուիր նորանց. ուղարկիր նետերդ եւ շփոթեցրու նորանց։
7
Ձեռքդ մեկնիր բարձրիցը եւ ազատիր ինձ. եւ փրկիր ինձ շատ ջրերիցը՝ օտար որդկանց ձեռքիցը.
8
Որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է։
9
Ով Աստուած, նոր օրհնութիւն կերգեմ քեզ. տասնաղեայ տաւիղով սաղմոս կասեմ քեզ։
10
Որ փրկութիւն է տալիս թագաւորներին, եւ իր Դաւիթ ծառային փրկում է չար սուրիցը։
11
Ազատիր ինձ եւ փրկիր ինձ օտար որդկանց ձեռքիցը, որ նորանց բերանը ունայն բան է խօսում, եւ նորանց աջը ստութեան աջ է.
12
Որ մեր որդիքը մեծանան տղայութիւնից ինչպէս նորատունկ ծառեր, եւ մեր աղջիկներն՝ ինչպէս անկիւնի սիւներ՝ պալատների ձեւով քանդակուած։
13
Որ մեր շտեմարանները լիքը լինին եւ զանազան կերակուր բղխեն, մեր ոչխարները հազարներ ու տասը հազարներ լինին մեր արտերումը։
14
Որ մեր եզերը պարարտ լինին, եւ ախտ ու կորուստ չլինի, եւ ոչ աղաղակ՝ մեր հրապարակներումը։
15
Երանի այն ժողովրդին, որ նորա վիճակը այսպէս է. երանի այն ժողովրդին, որ նորա Աստուածը Եհովան է։
← Chapter 143
Chapter 145 →