bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 141
Psalms 141
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէր, ես կանչում եմ դէպի քեզ. շուտ արա դէպի ինձ. ականջ դիր իմ ձայնին՝ ես դէպի քեզ կանչելիս։
2
Իմ աղօթքը թող ընդունելի լինի ինչպէս խունկ քո առաջին. իմ ձեռքերի բարձրանալը՝ իրիկուայ պատարագի պէս։
3
Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր։
4
Սիրտս մի դարձնիր չար բանի վերայ, որ չարութիւնով վատ գործեր չգործեմ անօրէնութիւն անողների հետ. եւ նորանց ախորժելի կերակրիցը չուտեմ։
5
Արդարը թող խրատէ ինձ, նա քաղցրութիւն է, եւ թող յանդիմանէ ինձ, նա գլխի իւղ է. իմ գլուխը չի մերժիլ. որովհետեւ իմ աղօթքը լինում է նորանց չարագործութիւնների ժամանակին էլ։
6
Նորանց դատաւորները քարերի վերայ ընկան. եւ նորանք իմ խօսքերը կլսեն որ քաղցր են։
7
Ինչպէս որ վարնորդն ու ակօս ճեղքողը ցանում է հողի մէջ, այնպէս ցրուած են մեր ոսկորները գերեզմանի բերանումը։
8
Բայց, Տէր Եհովայ, իմ աչքերը դէպի քեզ են նայում. ես քեզ եմ յուսացած. իմ անձը երեսից մի ձգիր։
9
Պահիր ինձ այն որոգայթիցն որ լարեցին ինձ համար, եւ չարագործների վարմիցը։
10
Ամբարիշտները իրանց ցանցերի մէջ պիտի ընկնեն, մինչդեռ ես բոլորովին անց կկենամ։
← Chapter 140
Chapter 142 →