bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 140
Psalms 140
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէր, ապրեցրու ինձ չար մարդիցը. պահիր ինձ բռնաւոր մարդիցը.
2
Որ չար բաներ են մտածում սրտով, եւ ամեն օր կռիւներ են յարուցանում։
3
Իրանց լեզուները սրում են օձի նման. իժ օձի թոյն կայ նորանց շրթունքների տակ։ (Սէլա։)
4
Տէր, պահիր ինձ ամբարշտի ձեռքիցը, պահիր ինձ բռնաւոր մարդկանցից, որ հնարում են իմ ոտքերը սահեցնելու համար։
5
Ամբարտաւաններն ինձ համար որոգայթ եւ չուաններ թագցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհումը. վարմեր դրին ինձ համար։ (Սէլա։)
6
Ես ասեցի Տիրոջը, Դու ես իմ Աստուածը. Տէր, լսիր իմ աղաչանքների ձայնին։
7
Ով Եհովայ Տէր, իմ փրկութեան զօրութիւնը. դու հովանի ես իմ գլխին կռուի օրումը։
8
Տէր, մի տար ամբարշտին նորա ցանկութիւնը, մի յաջողեցնիր նորա չար խորհուրդը. նորանք կբարձրանան։ (Սէլա։)
9
Ինձ պաշարողների գլուխը՝ իրանց շրթունքների վաստակը պիտի ծածկէ։
10
Թող այրող ածուխներ ընկնեն նորանց վերայ. թող նա կրակը գցէ նորանց՝ խոր հորերը՝ որ բնաւ չկանգնեն։
11
Չարախօս մարդը չի հաստատուիլ երկրի վերայ. չարիքը կորսայ բռնաւոր մարդին, մինչեւ որ կործանուի։
12
Գիտեմ որ Տէրը դատաստան կանէ խեղճի համար, եւ իրաւունք՝ աղքատի համար։
13
Իրաւի որ արդարները կգոհանան քո անունիցը, եւ ուղիղները կբնակուին քո երեսի առաջին։
← Chapter 139
Chapter 141 →