bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 137
Psalms 137
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Բաբիլոնի գետերի մօտ՝ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիօնը յիշելիս։
2
Նորա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները։
3
Որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգութեան խօսք էին պահանջում այնտեղը եւ մեզ գերի տանողները՝ ուրախութիւն. թէ Սիօնի երգերիցը երգեցէք մեզ համար։
4
Տիրոջ օրհնութիւնը ի՞նչպէս երգենք օտար երկրումը։
5
Եթէ քեզ մոռանամ, Երուսաղէմ, իմ աջ ձեռքը մոռացուած լինի։
6
Իմ լեզուն թող քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ. եթէ Երուսաղէմն իմ ուրախութիւնիցը վեր չի դասեմ։
7
Յիշիր, Տէր, Եդովմի որդկանցը Երուսաղէմի օրումը, որ ասում էին. Քանդեցէք, քանդեցէք մինչեւ նորա հիմունքը։
8
Ով Բաբիլոնի աղջիկ, ով քանդուած. երանի նորան որ քո հատուցումը կտայ. այն հատուցումը, որ հատուցրիր մեզ։
9
Երանի նորան, որ քո երեխերքը կառնէ եւ քարերին կզարկէ։
← Chapter 136
Chapter 138 →