bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 136
Psalms 136
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Գոհացէք Տէրիցը, որ բարի է. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
2
Գոհացէք աստուածների Աստուածիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
3
Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
4
Որ նա է մինակ մեծամեծ հրաշքներ անում, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
5
Որ երկինքն արաւ իմաստութիւնով. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
6
Որ երկիրը ջրերի վերայ տարածեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
7
Որ արաւ մեծամեծ լուսաւորներ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
8
Արեգակը՝ որ ցերեկի վերայ իշխէ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
9
Լուսինն ու աստղերը՝ որ գիշերի վերայ իշխեն, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
10
Որ Եգիպտոսին զարկեց նորա առաջինեկներովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
11
Եւ Իսրայէլին հանեց նորանց միջիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
12
Զօրեղ ձեռքով եւ երկար մեկնած բազուկով, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
13
Կարմիր ծովը երկու բաժին արաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
14
Եւ Իսրայէլին անց կացրեց նորա միջովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
15
Եւ Փարաւօնին եւ նորա զօրքին Կարմիր ծովի մէջ թափեց. որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
16
Եւ իր ժողովրդին անապատի միջովը տարաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
17
Որ մեծամեծ թագաւորներ զարկեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
18
Եւ զօրեղ թագաւորներ սպանեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
19
Ամօրհացիների Սեհօն թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
20
Եւ Բասանի Ովգ թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
21
Եւ նորանց երկիրը ժառանգութիւն տուաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
22
Ժառանգութիւն իր Իսրայէլ ծառայի համար, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
23
Որ մեր խոնարհութիւնումը յիշեց մեզ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
24
Եւ փրկեց մեզ մեր թշնամիներիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը.
25
Որ հաց է տալիս ամեն մարմնի, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
26
Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։
← Chapter 135
Chapter 137 →