bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 138
Psalms 138
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Կգոհանամ քեզանից բոլոր սրտովս. աստուածների առաջին քեզ սաղմոս կասեմ։
2
Երկրպագութիւն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը քո ողորմութեան համար եւ քո ճշմարտութեան համար. որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը։
3
Այն օրը որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ. դու ինձ զօրութիւնով ուժովացնում ես իմ անձումը։
4
Տէր, երկրի բոլոր թագաւորները կգոհանան քեզանից, որ քո բերանի խօսքերը լսեցին։
5
Եւ Տիրոջ ճանապարհներումը օրհնութիւն կասեն, թէ Տիրոջ փառքը մեծ է։
6
Որովհետեւ Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին։
7
Եթէ նեղութեան մէջ գնամ՝ կապրեցնես ինձ, իմ թշնամիների բարկութեան վերայ քո ձեռքը կմեկնես եւ քո աջը կփրկէ ինձ։
8
Տէրը կկատարէ ինձ տեղ. Տէր, քո ողորմութիւնը յաւիտեան է. քո ձեռքի գործերը երեսիցդ մի ձգիր։
← Chapter 137
Chapter 139 →