bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 112
Psalms 112
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ալէլուիա։ Երանելի է այն մարդը որ Տէրիցը վախենում է, եւ նորա պատուիրանքներին շատ հաւանում է։
2
Նորա զաւակը զօրաւոր կլինի երկրի վերայ. ուղիղների ցեղը կօրհնուի։
3
Ապրանք եւ հարստութիւն կլինի նորա տանը. եւ նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան։
4
Խաւարի մէջ լոյս է ծագում ուղիղների համար. ողորմած, գթած եւ արդար է։
5
Երանի այն մարդին որ ողորմած է եւ փոխ է տալիս, եւ իր բանը շինում է իրաւունքով.
6
Որովհետեւ նա տեղիցը յաւիտեան չի շարժուիլ. յաւիտենական յիշատակի համար կլինի արդարը։
7
Չար համբաւից չի վախենալ. նորա սիրտը պատրաստ է, որ Տիրոջը յուսայ։
8
Նորա սիրտը հաստատուած է եւ չի վախենալ, մինչեւ որ նայի իր նեղիչների վերայ։
9
Նա փռեց եւ աղքատներին տուաւ. նորա արդարութիւնը կմնայ յաւիտեան. նորա եղջիւրը կբարձրանայ փառքով։
10
Ամբարիշտը կտեսնէ եւ կբարկանայ. իր ատամները կկրճտեցնէ եւ կհալուի. ամբարիշտների ցանկութիւնը կկորչի։
← Chapter 111
Chapter 113 →