bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 113
Psalms 113
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ալէլուիա։ Օրհնեցէք, ով Տիրոջ ծառաները, օրհնեցէք Տիրոջ անունը։
2
Տիրոջ անունը օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
3
Արեւելքից մինչեւ արեւմուտքը օրհնեալ լինի Տիրոջ անունը։
4
Տէրը բարձր է ամեն ազգերի վերայ, եւ նորա փառքը երկնքի վերայ։
5
Ո՞վ է մեր Տէր Աստուծոյ նման, որ բնակուած է բարձունքումը։
6
Որ խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները։
7
Որ աղքատին փոշիիցը վեր է կացնում, եւ խեղճին բարձրացնում է աղբիցը։
8
Որ նստեցնում է իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ։
9
Որ ամուլ կինը բնակեցնում է տան մէջ, որ որդկանց մայր լինի ուրախ։ Ալէլուիա։
← Chapter 112
Chapter 114 →