bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 111
Psalms 111
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ալէլուիա։ Տէրիցը կգոհանամ բոլոր սրտով ուղիղների ժողովքումը ու ժողովրդի մէջ։
2
Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նորանց։
3
Փառք եւ գեղեցկութիւն են նորա գործերը, եւ նորա արդարութիւնը մնում է յաւիտեան։
4
Յիշատակ շինեց իր հրաշքների համար, ողորմած եւ գթած է Տէրը։
5
Կերակուր տուաւ իրանից վախեցողներին. նա յաւիտեան յիշում է իր ուխտը։
6
Իր գործերի զօրութիւնը ցոյց տուաւ իր ժողովրդին՝ հեթանոսների ժառանգութիւնը նորանց տալով։
7
Նորա ձեռքի գործերը ճշմարտութիւն եւ իրաւունք են նորա բոլոր պատուիրանքները հաւատարիմ են։
8
Հաստատուած են յաւիտեանս յաւիտենից. եւ շինուած են ճշմարտութիւնով եւ ուղղութիւնով։
9
Նա փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատուիրեց յաւիտեան. սուրբ եւ ահաւոր է նորա անունը։
10
Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. բարի խոհեմութիւն է ամենի համար որ անում են նորան. նորա օրհնութիւնը մնում է յաւիտեան։
← Chapter 110
Chapter 112 →