bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 110
Psalms 110
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ։
2
Տէրը Սիօնիցը կուղարկէ քո զօրութեան գաւազանը. տիրապետիր քո թշնամիների մէջ։
3
Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կլինի սրբութեան զարդարանքով. արշալուսի արգանդիցը քեզ համար քո մանկունքը ցօղի պէս կլինին։
4
Տէրը երդում արաւ եւ չի զղջալ. դու քահանայ ես յաւիտեան Մելքիսեդեկի կարգին պէս։
5
Տէրը քո աջ կողմն է. նա կջարդէ թագաւորներին իր բարկութեան օրումը։
6
Նա կդատէ հեթանոսների մէջ. կլեցնէ մեռելներով. գլուխը կջարդէ շատ երկիրների մէջ։
7
Գետիցը կխմէ ճանապարհումը. սորա համար գլուխը կբարձրացնէ։
← Chapter 109
Chapter 111 →