bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 19
Job 19
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ Յոբւ պատասխանելով ասեց.
2
Մինչեւ ե՞րբ պիտի վշտացնեք իմ հոգին, եւ ինձ փշրէք խօսքերով:{nl}
3
Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չ՞էք ամաչում՝ ինձ ապշեցնում էք:{nl}
4
Եւ եթէ ես իրաւ սխալուել եմ, ինձ մօտ կ'մնայ իմ սխալմունքը:{nl}
5
Կամ յիրաւի ուզում էք ամբարտաւանալ ինձ վերայ, եւ յանդիմանում էք ինձ իմ մի յանցանքի համար:{nl}
6
Իմացէք ուրեմն որ Աստուած է ինձ կործանել, եւ իր ցանցովն ինձ պատել:{nl}
7
Ահա ես աղաղակում եմ՝ զրկա՜նք, եւ պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրաւունք չ'կայ:{nl}
8
Ճանապարհս կապել է նա, եւ չեմ կարողանում անցնել, եւ իմ շաւիղների վերայ խաւար է դրել:{nl}
9
Փառքս հանել է ինձանից, եւ թագը վեր առել գլխիցս:{nl}
10
Ինձ քանդել է շուրջանակի, որ ես գնամ, եւ ծառի նման պոկել է իմ յոյսը:{nl}
11
Նա վառել է իր բարկութիւնն ինձ դէմ, եւ ինձ իր թշնամիներին նման է համարում:{nl}
12
Նորա գունդերը միասին եկան, եւ իրանց ճանապարհները կազմեցին ինձ դէմ, եւ բանակուեցան իր վրանի շուրջը:{nl}
13
Իմ եղբայրներին հեռացրել է ինձանից, եւ իմ ծանոթներն էլ օտարացել են ինձանից:{nl}
14
Ինձ ձգել են իմ ազգականները, եւ իմ ճանաչները մոռացել են ինձ:{nl}
15
Իմ տան բնակողներն ու իմ աղախիններն օտար համարեցին ինձ. ես մի օտարական եմ դառել նորանց աչքին:{nl}
16
Ծառայիս կանչում եմ, եւ նա չէ պատասխանում. իմ բերանովն պիտի աղաչեմ նորան:{nl}
17
Շունչս ընդդէմ է գալիս իմ կնոջը, եւ իմ խնդիրքը՝ իմ մօր որովայնի որդկանցը:{nl}
18
Փոքր տղերքն անգամ անարգում են ինձ. ես վեր կենալիս նորանք խօսում են վրաս:{nl}
19
Ինձանից զզվում են իմ մտերիմ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ:{nl}
20
Մորթիս եւ մարմնիս են փակել ոսկորներս, եւ մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել:{nl}
21
Ողորմեցէք ինձ, ողորմեցէք ինձ, ով իմ բարեկամներ. որովհետեւ Աստուծոյ ձեռքը դպել է ինձ:{nl}
22
Ի՞նչու էք ինձ հալածում դուք էլ Աստուծոյ նման, եւ չէ՞ք կշտանում իմ մարմնիցը:{nl}
23
Ոհ երանի՜ թէ գրուէին խօսքերս, երանի՜ թէ քանդակուէին մի գրքի մէջ:{nl}
24
Երկաթի գրիչով եւ կապարով, փրագրուէին քարի վերայ յաւիտեան:{nl}
25
Իսկ ես գիտեմ որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջը պիտի կանգնէ հողի վերայ:{nl}
26
Եւ իմ մորթը այսպէս թափուելուց յետոյ, այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստուծուն:{nl}
27
Որին որ ես ինքս եմ տեսնելու, եւ իմ աչքերն են մտիկ տալու նորան, եւ ոչ թէ ուրիշը. իմ երիկամունքները հալվում են իմ ներսումը:{nl}
28
Որ պիտի ասէիք. Ի՞նչ ենք հալածում նորան. եւ ինձ վերայ է գտնվում բանի արմատը:{nl}
29
Վախեցէք դուք սուրի երեսիցը. որովհետեւ անիրաւությունների դէմ բարկացող է սուրը որ իմանաք թէ դատաստան կայ:
← Chapter 18
Chapter 20 →