bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 20
Job 20
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.{nl}
2
Սորա համար իմ խորհրդածութիւնները ինձ պատասխանել են տալիս, եւ այդ պատճառով շտապում եմ ինձանում։{nl}
3
Ինձ խայտառակող խրատ եմ լսում, բայց հոգին իմ գիտութիւնիցն ինձ պատասխանել է տալիս։{nl}
4
Սա գիտե՞ս դու, որ յաւիտենից ի վեր է, երկրիս վերայ մարդ դրուելուց ի վեր,{nl}
5
Որ անզգամների ցնծութիւնը կարճ կ'լինի, եւ կեղծաւորի ուրախութիւնը՝ մէկ վայրկեան:{nl}
6
Թէեւ նորա փառքը մինչև երկինքը բարձրանայ, եւ նորա գլուխը դպչէ ամպին.{nl}
7
Իր աղբին պէս պիտի յաւիտեան ոչնչանայ, նորան տեսնողները պիտի ասեն. Ու՞ր է նա:{nl}
8
Երազի պէս պիտի թռչի, եւ չի գտնուիլ. եւ պիտի քշուի գիշերուան ցնորքի պէս:{nl}
9
Նորան տեսնող աչքը այլ եւս նորան չի տեսնիլ, եւ նորա տեղը նորան չի նայիլ միւսանգամ:{nl}
10
Նորա որդիքը պիտի աղքատներիցը խնդրեն, եւ նորա ձեռքերը ետ պիտի տան նորա կարողութիւնը:{nl}
11
Նորա ոսկորները լիքը էլ լինին երիտասարդութեամբը, դարձեալ նորա հետ միասին պիտի հողումը պառկեն:{nl}
12
Եթէ չարութիւնը քաղցր է նորա բերանումը, եթէ նա թաքցրեց իր լեզուի տակին,{nl}
13
Եթէ նորան խնայեց և թող չ'տուաւ, եւ իր քիմքումը ետ պահեց նորան,{nl}
14
Կերակուրը կ'փոխուի նորա աղիքներումը, քարբի լեղի կայ նորա ներսումը:{nl}
15
Նա հարստութիւն կուլ տուած էլ լինի, պիտի ետ փսխէ, նորա փորիցը Աստուած դուրս պիտի հանէ այն:{nl}
16
Նա քարբի թոյնը պիտի ծծէ, իժի լեզուն պիտի սպանէ նորան:{nl}
17
Նա պիտի չ'տեսնէ վտակները, մեղրի ու կոգիի հեղեղների գետերը:{nl}
18
Աշխատածը նա ետ պիտի դարձնէ, եւ պիտի կուլ չ'տայ. հարստութեանը չափ կ'լինի նորա վճարածը, եւ չի ուրախանալ:{nl}
19
Որովհետեւ ճնշեց թողեց աղքատներին, տունը յափշտակեց. բայց պիտի չ'շինէ նորան:{nl}
20
Որովհետեւ նա իր ներսումը խաղաղութիւնը չէր ճանաչում, ուրեմն իր ցանկացածովը պիտի չ'ազատուի:{nl}
21
Նորա ուտելուցը բան չ'պրծաւ, դորա համար նորա ստացուածքը պիտի չ'տեւէ:{nl}
22
Առատութեան լիքը ժամանակը նա պիտի նեղուի, ամեն թշուառի ձեռքը նորա վերայ պիտի գայ:{nl}
23
Պիտի լինի որ նա իր փորը կշտացրած ժամանակը՝ Նա իր բարկութիւնը կ'ուղարկէ նորա վերայ, եւ անձրեւի պէս կ'թափէ նորա վերայ՝ նա ուտելիս:{nl}
24
Նա կ'փախչէ երկաթի զէնքից, բայց պղնձի աղեղը նորա կ'խոցէ:{nl}
25
Կ'քաշէ աղեղը, եւ դուրս կ'գայ նորա մարմնիցը, եւ փայլուն տէգը նորա մաղձիցը. նա պիտի գնայ, արհաւիրքը նորա վերայ:{nl}
26
Ամեն խաւարը թաքցրուած է նորա խորերումը, կրակը պիտի լափէ նորան առանց փչուելու, չարիք պիտի հասնէ նորա վրանումը մնացողին:{nl}
27
Երկինքը պիտի նորա յանցաքը յայտնէ, եւ երկիրն էլ պիտի ընդդիմանայ նորան:{nl}
28
Նորա տան եկամուտը պիտի գերի գնայ. նա թափուող ջրերի պէս պիտի լինի Նորա բարկութեան օրերումը:{nl}
29
Սա է ամբարիշտ մարդի բաժինն իր Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից, եւ այն ժառանգութիւնը՝ որ Աստուածանից որոշուած է նորան:
← Chapter 19
Chapter 21 →