bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 18
Job 18
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
2
Ե՞րբ պիտի վերջ տաք այդ խօսքերին, հասկացէք, եւ նորանցից յետոյ խօսենք։
3
Ի՞նչու համար անասնի պէս համարուինք, եւ յիմա՞ր լինինք ձեր աչքի առաջին։
4
Ով իր անձն իրան բարկութիւնովը պատառող, մի՞թէ քո պատճառով պիտի երկիրը ձգուի, եւ ապառաժը փոխադրուի իր տեղիցը։
5
Անշուշտ պիտի հանգչի ամբարշտի լոյսը, եւ նորա կրակի բոցը լոյս պիտի չտայ։
6
Լոյսը պիտի խաւարէ նորա վրանումը, եւ նորա ճրագը պիտի հանգչի նորա վերայ։
7
Նորա զօրութեան քայլերը պիտի նեղուին, եւ նորան պիտի ձգէ իր խորհուրդը։
8
Որովհետեւ նա իր ոտքերովը ընկել է ուռկանը, եւ ցանցի վերայ է գնում։
9
Վարմը կբռնէ նորա գարշապարը. լարը կզօրանայ նորա վերայ՝՝։
10
Նորա թակարդը թաքցրուած է հողումը, եւ նորա որոգայթը՝ ճանապարհի վերայ։
11
Շուրջանակի զարհուրեցնում են նորան արհաւիրք, եւ նորան աստանդական են անում նորա քայլափոխներումը։
12
Նորա զօրութիւնը պիտի սովածանայ, եւ կորուստը պատրաստ է նորա կշտին։
13
Ուտէ նորա մորթի կապերը, նորա կապերը մահուան անդրանիկն ուտէ։
14
Պիտի կտրուի նորա վրանից իր վստահութիւնը, եւ սա նորան պիտի քշէ զարհուրանքի թագաւորի մօտ։
15
Նորա վրանումը զարհուրանքը պիտի բնակուէ, որովհետեւ նորանը չէ, նորա բնակարնի վերայ ծծումբ պիտի սերմուի։
16
Տակիցը պիտի չորանան նորա արմատները, եւ վերեւիցը պիտի թոռոմեն նորա ճիւղերը։
17
Նորա յիշատակը պիտի կորչէ երկրիցը, եւ նորա անունը պիտի չլինի հրապարակների վերայ։
18
Նորան պիտի լուսիցը խաւարի մէջ քշեն, եւ աշխարհքիցը պիտի հալածեն նորան։
19
Ոչ զաւակ՝ ոչ թոռն պիտի լինի նորա համար իր ազգումը, եւ մի մնացորդ պիտի չլինի նորա բնակարաններումը։
20
Նորա օրուան վերայ պիտի զարմանան ետինները, եւ առաջինները պիտի դողով բռնուին։
21
Իրաւ որ սա պիտի լինի ամբարշտի բնակարանները, եւ սա է Աստուծուն չճանաչողի տեղը։
← Chapter 17
Chapter 19 →