bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 115
Psalms 115
armenian-2018
1
Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։
2
Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»։
3
Բայց մեր Աստվածը երկնքում է. ամենը, ինչ որ նա կամենում է, անում է։
4
Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր.
5
Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,
6
Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում,
7
Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։
8
Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։
9
Ո՛վ Իսրայել, հույսդ Տիրոջ վրա՛ դիր. նրանց օգնությունը և վահանը նա է։
10
Ո՛վ Ահարոնի տուն, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք, նրանց օգնությունը և վահանը նա է։
11
Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։
12
Տերը հիշում է մեզ. նա կօրհնի, նա կօրհնի Իսրայելի տունը, նա կօրհնի Ահարոնի տունը։
13
Նա կօրհնի Տիրոջից վախեցողներին՝ փոքրերին մեծերի հետ։
14
Տերը կշատացնի օրհնությունը ձեզ վրա, ձեզ վրա և ձեր որդիների վրա։
15
Դուք օրհնված եք Տիրոջից, որ երկինքն ու երկիրը ստեղծեց։
16
Երկինքների երկինքը Տիրոջն է, և նա երկիրը տվեց մարդկանց որդիներին։
17
Ոչ թե մեռելները պիտի օրհնեն Տիրոջը, ոչ էլ գերեզմանի մեջ իջնողները,
18
Այլ մենք պիտի օրհնենք Տիրոջը այսուհետև մինչև հավիտյան։ Ալելուիա՜։
← Chapter 114
Chapter 116 →