bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 114
Psalms 114
armenian-2018
1
Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, Հակոբի տունը՝ խաժամուժ ժողովրդի միջից,
2
Հուդան եղավ նրա սրբությունը, Իսրայելը՝ նրա իշխանությունը։
3
Ծովը տեսավ և փախավ, Հորդանանը ետ դարձավ։
4
Սարերը խոյերի պես վեր-վեր խաղացին, իսկ բլուրները՝ գառների պես։
5
Ի՞նչ եղավ քեզ, ո՛վ ծով, որ փախչում էիր, և քեզ, ո՛վ Հորդանան, որ ետ էիր դառնում։
6
Դուք, ո՛վ սարեր, խոյերի պես վեր-վեր խաղացիք, և դուք, ո՛վ բլուրներ, գառների պես։
7
Տիրոջից սարսափի՛ր, ո՛վ երկիր, Հակոբի Աստծուց,
8
Որ վեմը ջրերի լիճ է դարձնում, իսկ քարքարուտը՝ ջրերի աղբյուր։
← Chapter 113
Chapter 115 →