bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 116
Psalms 116
armenian-2018
1
Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը,
2
Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։
3
Մահվան լարերը պատեցին ինձ, և դժոխքի վշտերը գտան ինձ. նեղություն և տրտմություն գտա ես։
4
Բայց ես կանչեցի Տիրոջ անունը. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։
5
Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։
6
Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։
7
Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։
8
Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։
9
Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։
10
Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։
11
Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։
12
Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։
13
Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։
14
Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։
15
Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։
16
Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։
17
Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։
18
Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև,
19
Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։
← Chapter 115
Chapter 117 →