bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-2018
/
Psalms 113
Psalms 113
armenian-2018
1
Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, օրհնեցե՛ք Տիրոջ անունը։
2
Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան։
3
Արևելքից մինչև արևմուտք օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը։
4
Տերը բարձր է բոլոր ազգերի վրա, և նրա փառքը երկնքի վրա է։
5
Ո՞վ է մեր Տեր Աստծու նման, որ բնակվում է բարձրության մեջ.
6
Որ խոնարհվում է երկնքի և երկրի մեջ եղած բաները տեսնելու համար,
7
Որ աղքատին վեր է հանում փոշուց և աղբից բարձրացնում է խեղճին,
8
Որ նստեցնում է նրանց իր իշխանների հետ, իր ժողովրդի իշխանների հետ,
9
Որ ամուլ կնոջը բնակեցնում է տան մեջ, որ նա որդիների ուրախ մայր լինի։ Ալելուիա՜։
← Chapter 112
Chapter 114 →