Job 42:17 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ Յոբը մեռաւ ծերացած եւ օրերիցը կշտացած։
Armenian Eastern Bible 1994 Սա թարգմանուած է ասորերէն գրքից։ Յոբը բնակւում էր Աւստայ երկրում, եդոմայեցիների ու արաբների սահմաններում։ Առաջ նրա
armenian-1853 Ու Յոբ ծերացած ու օրերը լեցուած մեռաւ։
armenian-2018 Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած։
armenian-nea Ու վախճանվեց Հոբն իր օրերը ապրած, խոր ծերության մեջ։ Նաև գրված է, որ նա էլ հարություն է առնելու նրանց հետ, ում Տերը հարություն պիտի տա։ Սա թարգմանված է ասորերենից։ Հոբը բնակվում էր Ավստա երկրում, եդովմացիների ու արաբների սահմաններում։ Առաջ նրա անունը Հովբաբ էր։ Արաբ կին առնելով՝ որդի ունեցավ, որի անունն էր Եննով։ Նրա հայրը Զարեհն էր՝ Եսավի որդու որդին։ Նրա մայրը բոսորացի էր։ Այնպես որ նա Աբրահամից սկսած՝ հինգերորդ սերունդն էր։ Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդովմում. առաջինը՝ Բեովրի Բաղակը, սրա քաղաքի անունն էր Դենաբա, Բաղակից հետո՝ Հովբաբը, որ Հոբ կոչվեց, սրանից հետո՝ Ասովմը, որ թեմնացիների երկրի զորավարն էր, սրանից հետո՝ Բարադի որդի Ադադը, որ Մադիամին ջարդեց Մովաբի դաշտում. նրա քաղաքի անունն էր Գեթեմ։ Իսկ այն բարեկամները, որ նրա մոտ եկան, սրանք էին՝ Եղիփազը՝ թեմնացիների արքան՝ Եսավի որդիներից, սավքեցիների բռնակալ Բաղդատը, մինեցիների արքա Սովփարը։ Ավարտվեց Հոբի գիրքը։