1 Kings 2:35 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Յովիադայի որդի Բանեային նորա տեղը զօրքի վերայ կարգեց, եւ թագաւորը Սադովկ քահանային Աբիաթարի տեղը դրաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Արքան Յովիդայէի որդի Բանեային նրա փոխարէն զօրավար կարգեց, թագաւորութիւնը փոխադրեց Երուսաղէմ եւ Սադոկ քահանային |
| armenian-1853 | Թագաւորը անոր տեղ զօրքերուն վրայ Յովիադայի որդին Բանիան դրաւ ու թագաւորը Սադովկ քահանան Աբիաթարին տեղը դրաւ։ |
| armenian-2018 | Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։ |
| armenian-nea | Արքան Հովիդայեի որդի Բանեային նրա փոխարեն զորավար կարգեց, թագավորությունը փոխադրեց Երուսաղեմ և Սադովկ քահանային Աբիաթարի փոխարեն քահանա կարգեց Տիրոջ առաջ։ Տերը Սողոմոնին տվեց խելք ու մեծ իմաստնություն և սրտի լայնություն՝ ծովեզրի ավազի նման։ Սողոմոնն ավելի իմաստուն դարձավ, քան իր նախնիների բոլոր որդիները և եգիպտացի իմաստունները։ Նա կին առավ փարավոնի դստերը և նախքան իր պալատը կառուցելը նրան բերեց Դավթի քաղաքը։ Նա նախ յոթ տարի կառուցեց և ավարտեց Տիրոջ տունն ու Երուսաղեմի շուրջանակի պարիսպը։ Սողոմոն արքան ուներ յոթանասուն հազար բեռնակիր և ութսուն հազար քարհատ լեռներում։ Սողոմոնը շինեց ձուլածո ավազանը, մույթերը, մեծամեծ ավազանները և սյուները, բակի աղբյուրն ու պղնձե ավազանը։ Նա շինեց միջնաբերդը և Դավթի քաղաքն անջրպետեց խրամատով։ Դրանից հետո փարավոնի դուստրը ելավ Դավթի քաղաքից և եկավ իր տունը, որ Սողոմոնը շինել էր իր համար։ Ապա շինեց միջնաբերդը։ Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակեզ և խաղաղության զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրա, որ կառուցել էր Տիրոջ համար, խունկ էր ծխում Տիրոջ առջև։ Նա ավարտեց տան կառուցումը։ Անձինք, որոնք ղեկավարում էին Սողոմոնի շինարարական գործերը և հսկում աշխատող մարդկանց, երեք հազար վեց հարյուր հոգի էին։ Նա կառուցեց Ասուրը, Մակդովը, Ազերը, Վերին Բեթորոնը և Բալաաթը, բայց Տիրոջ տունը և Երուսաղեմի շուրջանակի պարիսպը շինելուց հետո կառուցեց այդ քաղաքները։ Դավիթը կենդանի եղած ժամանակ պատվիրել էր Սողոմոնին՝ ասելով. «Ահա քեզ հետ է քեբրոնցի Հեմինի որդի Գերիի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծեց ինձ այն օրը, երբ գնում էի դեպի իմ բանակը։ Սա Հորդանան գետի ափին ընդառաջ եկավ ինձ, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան՝ “Քեզ սրով չեմ սպանի”։ Արդ, նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ի՛նչ պետք է անես նրան՝ նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։ |