bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Zechariah 6
Zechariah 6
armenian-nea
1
Դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա. ահա չորս կառքեր էին ելնում երկու լեռների միջից, և լեռները պղնձե լեռներ էին։
2
Առաջին կառքում աշխետ ձիեր էին, երկրորդ կառքում՝ սև ձիեր,
3
երրորդ կառքում՝ սպիտակ ձիեր, և չորրորդ կառքում՝ զանազան բծավոր ձիեր։
4
Պատասխան տվեցի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։
5
Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։
6
Կառքը, որի մեջ սև ձիերն էին, ելնում էր դեպի հյուսիսի երկիր, սպիտակները ելնում էին նրանց հետևից, և բծավորները ելնում էին դեպի հարավի երկիր
7
և նայում էին շրջելու ողջ երկրով մեկ։ Եվ ասաց. «Գնացե՛ք և շրջե՛ք երկրով մեկ»։ Եվ շրջեցին երկրով մեկ։
8
Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։
9
Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.
10
«Դու ինձ համար վերցրո՛ւ իշխանների, նրա պիտանի մարդկանց ու նրա գիտունների այն գերության ավարից և այն օրը կմտնես Սոփոնիայի, որ եկել է Բաբելոնից, որդու՝ Հովսիայի տունը։
11
Ոսկի և արծաթ կվերցնես, պսակ կպատրաստես ու կդնես Հովսեդեկ քահանայապետի որդու՝ Հեսուի գլխին
12
և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է. կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։
13
Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։
14
Այդ պսակը կլինի նրանց համար, ովքեր սպասում են, և նրա պիտանի մարդկանց ու նրանց համար, ովքեր ճանաչում են այն. որպես շնորհք՝ Սոփոնիայի որդուն և երգեր՝ Տիրոջ տան համար”»։
15
Եվ նրանցից հեռավորները կգան ու կշինեն Տիրոջ տունը, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա կլինի, եթե ամբողջությամբ անսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին։
← Chapter 5
Chapter 7 →