bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Zechariah 5
Zechariah 5
armenian-nea
1
Եվ դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա ահա մի թռչող գերանդի։
2
Եվ ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ ես տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։
3
Եվ ասաց ինձ. «Դա անեծքն է, որ շարժվում է ողջ երկրի երեսի վրա, որովհետև ամեն գողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով, և ամեն սուտ երդվողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով»։
4
«Կհանեմ դրան,- ասում է Ամենակալ Տերը,- ու կմտնի գողերի տները և նրանց տները, ովքեր սուտ կերդվեն իմ անունով. կբնակվի նրա տանը և վերջ կտա նրան, նրա փայտին ու նրա քարերին»։
5
Եվ ելավ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց ինձ. «Նայի՛ր քո աչքերով և տե՛ս այն, որ ելնում է»։
6
Եվ ասացի՝ «Ի՞նչ է»։ Ասաց ինձ. «Դա չափելու գործիք է, որ ելնում է», և ասաց. «Դա նրանց անիրավությունն է ողջ երկրով մեկ»։
7
Եվ ահա մի կապարե կշեռք բարձրացավ, և մի կին նստած էր այն չափելու գործիքի մեջ։
8
Եվ հրեշտակն ասաց. «Դա անիրավությունն է»։ Եվ գցեց նրան այն չափելու գործիքի մեջ ու կապարե քարը դրեց նրա բերանին։
9
Եվ աչքերս բարձրացրի և տեսա. ահա երկու կանայք էին ելնում. հողմ՝ նրանց թևերի վրա, և նրանց թևերը նման էին հոպոպի թևերի. չափելու գործիքը բարձրացրին երկրի ու երկնքի միջև։
10
Եվ ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Նրանք ո՞ւր են տանում չափելու գործիքը»։
11
Եվ ասաց ինձ. «Բաբելացիների երկրում նրա համար տուն շինելու և պատրաստելու. և այն դնելու են այնտեղ՝ իր պատրաստածի վրա»։
← Chapter 4
Chapter 6 →