bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Zechariah 13
Zechariah 13
armenian-nea
1
Այն օրը Դավթի տան համար ամենուրեք բաց կլինի՝ փոփոխման ու ցողման համար։
2
Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։
3
Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։
4
Եվ կլինի, որ այն օրը մարգարեներն իրենց մարգարեանալու ժամանակ կամաչեն յուրաքանչյուր տեսիլքից և մազեղեն քուրձեր կհագնեն, քանի որ ստեցին։
5
Եվ կասի. «Ես մարգարե չեմ, այլ հողագործ մարդ եմ. ինձ մարդ ծնեց իմ մանկությունից»։
6
Եվ ասացի նրան. «Այդ ի՞նչ վերքեր են քո ձեռքերի մեջ». և կասի՝ «Որոնցով վիրավորվեցի իմ սիրելիի տանը»։
7
«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։
8
Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- նրա մեջ երկու մասեր կանհետանան ու կպակասեն, բայց երրորդը կմնա նրա մեջ։
9
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։
← Chapter 12
Chapter 14 →