bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Zechariah 12
Zechariah 12
armenian-nea
1
Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։ Ասաց Տերը, որ տարածեց երկինքն ու գցեց երկրի հիմքերը և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.
2
«Ահա ես Երուսաղեմը դարձնում եմ որպես երերուն շեմեր բոլոր ժողովուրդների համար, որ նրա շուրջն են, և Հուդայի երկրում կլինի պաշարում Երուսաղեմի դեմ։
3
Եվ կլինի, որ այն օրը Երուսաղեմը կդարձնեմ մի կոխկռտվող քար բոլոր հեթանոսների համար. ամեն ոք, ով կոխոտի այն, ամբողջությամբ կծաղրի նրան, և նրա դեմ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը։
4
Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- կհարվածեմ բոլոր երիվարներին խուճապով և նրա հեծյալներին՝ հիմարությամբ, բայց կբացեմ իմ աչքերը Հուդայի տան վրա և ազգերի բոլոր երիվարներին կհարվածեմ կուրությամբ։
5
Եվ Հուդայի հազարապետներն իրենց սրտերում կասեն. “Մենք Երուսաղեմի բնակիչներին կգտնենք իրենց Ամենակալ Տեր Աստծու ձեռքով”։
6
Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։
7
Եվ Տերը կփրկի Հուդայի վրանները, որ ի սկզբանե կային, որպեսզի Դավթի տան պարծանքն ու Երուսաղեմի բնակիչների հպարտությունը չմեծաբանեն Հուդայի տան դեմ։
8
Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։
9
«Եվ կլինի, որ այն օրը կփնտրեմ կործանել Երուսաղեմի վրա եկած բոլոր ազգերին։
10
Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։
11
Այն օրը Երուսաղեմում սուգը կսաստկանա դաշտում կտրտված նռնենիների սգի նման,
12
և երկիրը կսգա՝ ըստ բազում, առանձին ցեղերի. Դավթի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Նաթանի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին,
13
Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Շմավոնի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին։
14
Մնացած բոլոր ցեղերը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։
← Chapter 11
Chapter 13 →