bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Song of Solomon 7
Song of Solomon 7
armenian-nea
1
Ի՞նչ եք տեսնում սուլամացու վրա, որ դեպի մեզ է գալիս բանակների գնդերի պես։ Ինչպե՜ս կոշիկներով գեղեցկացավ քայլվածքը քո, դո՛ւստր Ամինադաբի։ Քո ազդրերը նման են ճարտար վարպետի ընդելուզած ուլունքների։
2
Պորտը քո սափոր է վարպետորեն կատարված՝ անպակաս խառնուրդի գինուց։ Որովայնդ նման է շուշանով ծածկած ցորենի դեզի,
3
Ստինքներդ նման են այծյամի երկվորյակ ձագերի։
4
Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։
5
Գլուխդ քեզ վրա է, ինչպես Կարմելոսը, իսկ գլխիդ հյուսքերը՝ ծիրանիի նման, թագակիր թագավորի պես ասպարեզներում։
6
Որքա՜ն գեղեցկացար և որքա՜ն քաղցրացար, և ի՜նչ հեշտալի դարձավ, օ սե՜ր իմ, քո փափկության մեջ։
7
Հասակդ՝ արմավենու պես, իսկ ստինքներդ էլ՝ իբրև ողկույզներ։
8
Ասացի՝ ելնեմ արմավենու վրա, մինչև գագաթ հասնեմ, և քո ստինքները խաղողի ողկույզի պես կլինեն, Ռունգերիդ շունչը՝ խնձորի բույրի պես, իսկ քո բերանը՝ իբրև ազնիվ գինի։
9
Ուղղությունը թող եղբորորդուս հետևից գնա, բավականանա թող իմ շուրթերով ու ատամներով։
10
Ես եղբորորդունս եմ, և դեպի ինձ է դառնալու նա։
11
Արի՛, եղբորորդի՛ իմ, ելնենք ագարակները, գիշերենք գյուղերում ու պարտեզներում։
12
Առավոտ կանուխ ելնենք այգիները, տեսնենք, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ նռնենին։ Այնտե՛ղ կտամ քեզ իմ ստինքները։
13
Մանրագորներն իրենց հոտն արձակեցին։ Մեր դռների մոտ ամեն տեսակ մրգատու ծառեր կան՝ նորը հնի կողքին, որ մայրս տվեց ինձ. այն քե՛զ համար պահեցի, եղբորորդի՛ իմ։
← Chapter 6
Chapter 8 →