bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Song of Solomon 6
Song of Solomon 6
armenian-nea
1
Իմ եղբորորդին իջավ իր պարտեզը՝ խնկածաղիկների մեջ՝ բուրաստաններում հովվելու և շուշաններ հավաքելու։
2
Ես իմ եղբորորդունն եմ, և իմ եղբորորդին՝ իմը. Նա, որ հովվում է շուշանների մեջ։
3
Անուշահոտության պես բարետես ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ, ինչպես Երուսաղեմը, ապշեցուցիչ գեղեցկությամբ հորինված։
4
Աչքերդ դարձրո՛ւ ինձանից, քանզի դրանք վրդովեցին ինձ, վարսերդ նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։
5
Ատամներդ նման են խուզված ոչխարների հոտերի, որ դուրս են գալիս ջրավազանից. բոլորն էլ՝ զույգ գառնուկներով, և ամուլ չկա նրանց մեջ։
6
Շուրթերդ նման են կարմիր թելի, և գեղեցիկ են խոսքերը քո։ Այտերդ՝ իբրև նռան կեղև՝ թաքնված քողիդ հետևում։
7
Վաթսուն թագուհի և ութսուն հարճ, և օրիորդներ, որոնց թիվ չկա։
8
Իմ աղավնին միակն է, իմ կատարյալը, իր մոր միամորիկը, ընտրյալն իր ծնողի։ Տեսան նրան դուստրերն ու երանի տվեցին, գովեցին նրան հարճերն ու թագուհիները։
9
Ո՞վ է սա, որ երևում է ինչպես առավոտ, գեղեցիկ է, ինչպես լուսինը, ընտիր, ինչպես արեգակը՝ զարմանալի հորինված։
10
Իջա ընկուզենիների պարտեզ՝ նայելու ճյուղերի արդյունքին, տեսնելու, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ են նռնենիները։
11
Այնտեղ կտամ քեզ իմ ստինքները, իմ հոգին ոչինչ չիմացավ, ինձ Ամինադաբի կառքերին նմանեցրեց։
12
Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՛վ սուլամացի, վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ։
← Chapter 5
Chapter 7 →